«Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի իր ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում». ԵԽ պատգամավոր
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, ԵԺԿ խմբակցության արտաքին հարցերով խոսնակ Միխաել Գալերը իր թվիթերյան էջում անդրադարձել է այսօր առավոտյան Լեռնային Ղարաբաղում սկսված բախումներին:
«Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի իր ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում: Արդեն համաձայնեցվել էր, որ հակամարտության լուծումը փնտրվելու է խաղաղ բանակցությունների միջոցով: Ադրբեջանի և Հայաստանի միջև լիամասշտաբ պատերազմը պետք է կանխվի. տառապելու են հակամարտող կողմերի ժողովուրդները»,-գրել է նա: