«Բարսելոնան» վերջին փորձը կանի Լաուտարո Մարտինեսին գնելու համար
Իտալական «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը դեռ կարող է տեղափոխվել կատալոնական «Բարսելոնա»։
Իսպանական Marca-ն հայտնում է, որ ակումը վերջին փորձը կանի Մարտինեսին գնելու համար։ Միլանյան ակումբը Մարտինեսի դիմաց ցանկանում է 100 միլիոն եվրո։ Կատալոնական ակումբը վերջին տրանսֆերներից հետո կարողացել է հավաքել այդ գումարը։
Հավելենք նաև, որ Մարտինեսի տրանսֆերից զատ ակումբը ցանկություն ունի գնելու նաև Մեմֆիս Դեպային։