Տիխանովսկայան Լուկաշենկոյին խոստանում է «անվտանգության երաշխիքներ»՝ խաղաղ հեռանալու դեպքում
Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան նշել է, որ եթե Բելառուսի գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն խաղաղ կերպով լքի իր պաշտոնը, ապա նա կստանա անձնական անվտանգության երաշխիքներ:
Քաղաքական գործիչն այս մասին ասել է LB.ua- ին տված հարցազրույցում: Միևնույն ժամանակ,Տիխանովսկայան ընդգծել է, որ այս հարցում հաշվի կառնվեն նաև մարդկանց կարծիքները:
Ընդգծենք, որ օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո երկրում ցույցերը շարունակվում են։ Մինսկի փողոցներ են դուրս գալիս հազարավոր մարդիկ։