«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է գնել Կոստա, Պերիշիչ, Բեյլ եռյակից ինչ-որ մեկին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է գտնել Ջեյդոն Սանչոյի այլընտրանքը։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
«Դորտմունդի Բորուսիան» Սանչոյի համար ցանկանում է 120 միլիոն եվրո։ Սանչոյի փոխարեն անգլիական ակումբը կարող է գնել Գարեթ Բեյլին, Դուգլաս Կոստային կամ Իվան Պերիշիչին։
Ընդգծենք, որ արքայական ակումբը պատրաստ է վաճառքի հանել Գարեթ Բեյլին։ Նրա տրանսֆերի համար իսպանական ակումբը ցանկանում է 20 միլիոն եվրո։