Մանկապարտեզի փլուզման հետեւանքով մահացած 36-ամյա Արմենը պայմանագրային զինծառայող էր. News.am
Վայոց Ձորի մարզի Շատին գյուղի մանկապարտեզի շենքի փլուզման հետեւանքով տուժած բանվորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հայտնեց Վայոց Ձորի մարզի փոխոստիկանապետ Գեւորգ Գրիգորյանը։
NEWS.am-ի տեղեկություններով մահացած 36-ամյա Արմենը պայմանագրային զինծառայող էր, 3 անչափահաս երեխաների հայր։ Նա այսօր հոր փոխարեն էր աշխատանքի գնացել։