«Պռոշյանի գինու գործարանում» տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ հարուցվել է քրգործ. 6 աշխատակիցներ ճանաչվել են տուժող
2020թ. սեպտեմբերի 1-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, «Պռոշյանի գինու գործարան» ՍՊ ընկերության Արմավիրի մարզի Արմավիր գյուղի մասնաճյուղում գինու մթերման բաքերի մոտ զոդման աշխատանքներ կատարելիս խախտվել են աշխատանքի պաշտպանության կանոնները, որի հետեւանքով տեղի է ունեցել պայթյուն: Արդյունքում՝ գործարանի 2 աշխատակցի անզգուշությամբ պատճառվել է մահ, իսկ 4 աշխատակից տարբեր աստճանի մարմնական վնասվածքներով ու այրվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։
ՔԿ-ի լրատվության ծառայությունից հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի (աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը) 2-րդ մասի հատկանիշներով:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք աշխատակիցներ:
Քրեական գործով վորոնշյալ գործարանի 6 աշխատակիցները ճանաչվել են տուժող :
Նշանակվել են դատաբժշկակական եւ դիակի դատաբժշկական փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն: