1 օրում ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացել է 1130 մարդ
ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվել է 73 հազար մարդ և մահացել 1130-ը։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Արդեն 4-րդ օրն է, որ երկրում մահանում է 1000 և ավելի մարդ։ Նախորդ օրը գրանցվել է վարակի 68 հազար և մահվան 114 դեպք։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում ընդհանուր առմամբ գրանցվել է վարակի 4 միլիոն 112 հազար դեպք, որից 145 հազարը մահացել են։