Ֆրանսիան վերծանել է խոցված ուկրաինական ինքնաթիռի «սև արկղերը»
Ֆրանսիան ավարտեց Թեհրանում խոցված Ուկրաինայի ինքնաթիռի «սև արկղերի» վերամշակումը: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» -ը ՝ վկայակոչելով Ուկրաինայի փոխարտգործնախարար Եվգենի Եինին:
Հայտարարության մեջ մասնավորապես նշված է․ «Չնայած ձայնագրիչների արտաքին վնասներին վերծանումը հաջող ընթացավ։ Տեխնիկական քննությունը սկսվել է աղետից անմիջապես հետո, վերծանումը դրա փուլերից մեկն է»։
Հիշեցնեն, որ հունվարի 8-ին Թեհրանում խոցված ինքնաթիռի բոլոր՝ 176 անդամները զոհվեցին։