Սերգեյ Բագրատյանը դուրս է գալիս «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից
ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ԱԺ նախագահին ուղղված իր գրությամբ տեղեկացրել է, որ ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով՝ դուրս է գալիս «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից: