Անդրեա Բելոտտին համաձայնվել է տեղափոխվել «Ֆիորենտինա»
Իտալական «Տորինոյի» հարձակվող Անդրեա Բելոտտին դարձել է «Ֆիորենտինայի» այս ամռան տրանսֆերային գլխավոր թիրախներից մեկը։
Այս մասին տեղեկանում ենք Football Italia-ից։ 26-ամյա ֆուտբոլիստը համաձայնվել է տեղափոխվել Ֆլորենցիայի ակումբ։ Թուրինյան ակումբը Բելոտիի տրանսֆերի դիմաց ցանկանում է 70 միլիոն եվրո։
Ընդգեծենք, որ Բելոտտիի ծառայություններով հետաքրքրված են անգլիական ու իտալական այլ ակումբներ ևս։