Խնձորեսկում նախրապանը փորձել է ետ բերել սահմանն անցած նախիրը, սակայն ադրբեջանցիները նրան գերի են վերցրել. աղբյուր
NEWSPRESS.am-ի հավաստի տեղեկություններով, Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղից, նախրապան է անցել սահմանը և գերեվարվել։
Մեր տեղեկություններով, նախրապանն իր նախիրն արածացնելիս է եղել սահմանից ոչ հեռու արոտավայրում։ Տղամարդու անհետացման մասին գյուղապետարանից ասել են, թե նա ձիով ճանապարհ է ընկել դեպի ձորը և չի վերադարձել։ Սակայն, մեզ հասած տեղեկություններով, նախիրն արածելով անցել է սահմանը։ Համայնքի բնակիչները մեզ տեղեկացրին նաև, որ իրականում դեպքը տեղի է ունեցել մի քանի օր առաջ, սակայն երեկ պարզ է դարձել, որ գյուղացին փորձել է հետ բերել կովերին, սակայն նրան չի հաջողվել: Փոխարենն ադրբեջանցի սահմանապահներն անմիջապես նկատել են նախրապանին և գերի վերցրել։
Ականատեսներին չի հաջողվել կանգնեցնել տղամարդուն։ Վերջինս վստահ է եղել, որ կփրկի նախիրը։
«Գնում եմ կովերի հետևից»,֊ ասել է նա։
Մեզ ասացին նաև, որ նախրապանը միջին տարիքի տղամարդ է և ունի ընտանիք: