Tik Tok-ը կդադարեցնի իր գործունեությունը Հոնկոնգում
Tik Tok սոցիալական ծրագիրը առաջիկա օրերին կդադարեցնի իր գործունեությունը Հոնկոնգի տարածքում, որը պայմանավորված է ազգային անվտանգությամբ։
Այս մասին տեղեկացնում է Reuters-ը։ Սոցկայքի պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է, որ վերջին շրջանում համացանցում տեղի ունեցած իրադարձությունները դրդել են կայացնել այդ որոշումը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մի շարք սոցիալական կայքեր՝ Facebook-ը, WhatsApp-ը և Telegram-ը հրաժարվել էին Չինաստանի իշխանություններին տրամադրել Հոնկոնգի բնակիչների անձնական տվյալներն ու նամակագրությունը։