Ճապոնիայի ծերանոցներից մեկում գտել են 14 մարդու անշնչացած մարմին
Ճապոնիայի Կումամոտո նահանգի ծերանոցում հորդառատ անձրևներից ու ջրհեղեղից հետո գտնվել է 14 մարդու անշնչացած մարմին։
Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։ Նշվում է, որ մարդկանց մոտ գրանցվել է սրտի կանգ։ Ավելի վաղ տեղի իշխանությունները հայտնել են անհետ կորածների մասին։
Ընդգծենք, որ նահանգում հորդառատ անձրևների հետևանքով պլանավորվում է էվակուացնել ավելի քան 300 հազար մարդու։ Նահանգում անձրևները դեռ չեն դադարում։