Ուժգին պայթյուն Սոմալիում․ կան վիրավորներ
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյի նավահանգիստներից մեկի մոտակայքում տեղի ունեցած պայթյունի հետևանով վիրավորվել է 7 մարդ։
Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։ Ահաբեկիչը մեքենայով մտել է նավահանգստի մոտ գտնվող գրասենյակներից մեկը, որից հետո պայթյուն է տեղի ունեցել։
Դեռևս ոչ մի ահաբեկչական խմբավորում չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը։