Չավին ընդունել է Բարտոմեուի առաջարկը․ Նա կգլխավորի «Բարսելոնան». Mundo Deportivo
Կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Չավին, ով գլխավորում է Քաթարի «Ալ-Սադդը», կդառնա «Բարսելոնայի» մարզիչը։
Այս մասին տեղեկացնում է Mundo Deportivo-ն։ Նշվում է, որ թիմի նախագահ Խոսեպ Բարտոմեուն Չավիին առաջարկել է գլխավորել ակումբը և նա կունենա թիմում այն ֆուտբոլիստներին, որոնց ցանկանում է։
Հաղորդվում է, որ Չավին ընդունել է առաջարկը։ Ընդգծենք, որ իսպանական մամուլը գրում է, որ առաջիկա օրերին Կիկե Սետյենը կհեռացվի ակումբի գլխավոր մարզչի ղեկից։