1 օրում ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվել է 40 հազար և մահացել 2400 մարդ
ԱՄՆ-ում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 40 հազարով։ 1 օրում երկրում մահացել է 2400 մարդ։
Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։ Այսպիսով երկրում ընդհանուր առմամբ գրանցվել է վարակի 2 միլիոն 422 հազար դեպք։ 663 հազար մարդ ապաքինվել է։ Մահացածների թիվը կազմում է 124 հազարի։
Ընդգծենք, որ ԱՄՆ-ն վարակակիիրների ու մահացածների թվով աշխարհում առաջինն է։