Ուժգին կայծակների հետևանքով Հնդկաստանում մահացել է 23 մարդ․ 10 մարդ հոսպիտալացվել է
Հնդկաստանի Բիհար նահանգում 23 մարդ մահացել է, ևս 10 հոգի վնասվածք է ստացել կայծակի հարվածի հետևանքով։ Այս մասին տեղեկանում ենք Associated Press-ից։
Մահերից 13-ը գրանցվել է Գոպալգանջա բնակավայրի ֆերմաներից մեկում։ Բոլոր վիրավորները հոսպիտալացվել են։
2019 թվականի հունիսին Բիհարում կայծակի հարվածի հետևանքով մահացել էր 39 մարդ։