Դատախազությունը Գագիկ Ծառուկյանին կալանավորելու պահանջով վերաքննիչ բողոք է ներկայացրել
Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու՝ Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ։ Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 21-ին առաջին ատյանի դատարանը մերժել էր Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը: