Եթե պետք է չլսեինք Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ՍԴ հարցով` ինչո՞ւ էինք հարցնում. Թագուհի Թովմասյանը՝ Վահագն Հովակիմյանին (տեսանյութ)
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ դիմելով նույն խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանին հետաքրքրվեց Վահագն Հովակիմյանից, թե ինչու է Հայաստանը ՍԴ հարցով դիմել Վենետիկի հանձնաժողովին։
«Եթե Վենետիկի հանձնաժողովը խորհրդատվական կառույց է և ՀՀ դիմել է որպես խորհրդատվություն, ապա ինչո՞ւ էինք հարցնում այդ հանձնաժողովի կարծիքը, եթե պետք է չլսեինք այն»,-հարցրեց Թագուհի Թովմասյանը։