Ինդոնեզիայում նավ է խորտակվել․ փրկարարները փնտրում են անհայտ կորածներին
Ինդոնեզիայի հարավում փրկարարները փնտրում են 10 մարդու, ովքեր անհայտ կորել են նավի խորտակման հետևանքով։
Այս մասին տեղեկացնում է Sinhua գործակալությունը։
Նավը խորտակվել է Կրակատուա հրաբխի մոտակայքում։ Նավում եղել է 16 մարդ, որոնցից 6-ն արդեն փրկվել է։
Նավի անձնակազմը ջուր էր դուրս եկել ձկնորսության համար։ Նավի խորտակումը տեղի է ունեցել ուժեղ քամիների հետևաքնով։