Զլատան Իբրահիմովիչը «Միլանից» պահանջում է 6 միլիոն եվրո աշխատավարձ
Շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը նոր պայմանագրի համար «Միլանից» պահանջում է տարեկան 6 միլիոն եվրո աշխատավարձ։
Այս մասին տեղեկացնում է Corriere della Sera-ն։ Ավելի վաղ նշվում էր, որ Զլատան Իբրահիմովիչը ցանկանում է հեռանալ ակումբից, քանի որ չի հավանում միլանյան թիմի ներկայիս ղեկավարության վարած քաղաքականությունը։
Այս պահին շվեդ ֆուտբոլիստը վերականգնվում է վնասվածքից։