«Կան սարքած թղթեր». Ծառուկյանին ԱԱԾ շենքից դիմավորեցին ծափերով (տեսանյութ)
Իմ ելույթից հետո տեղի ունեցող բոլոր գործողությունները քաղաքական են: Այս մասին ԱԱԾ-ից դուրս գալուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
«Կան սարքած թղթեր, ամեն ինչ, ինչ եղել է իմ հայտարարությունից հետո, քաղաքական եմ համարում»,-ասաց նա՝ նկատի ունենալով իր այն հայտարարությունը, համաձայն որի՝ Կառավարությանը կազմը 100 տոկոսով պետք է հրաժարական տա: