Ձերբակալվել է հայտնի օրենքով գող Վասյա Բանդիտը
Մոսկվայի մերձակայքում իրավապահները ձերբակալել են հայտնի օրենքով գող Վասյա Բանդիտին, ով 27 տարի է քրեական հիերարխիայում զբաղեցնում է ամենաբարձր պաշտոնը։
Այս մասին տեղեկացնում է TACC-ը։ Նա բազմիցս դատապարտվել է գողություն, կողոպուտ և շորթում իրականացնելու համար։ Նա բնակվելիս է եղել Պոդոլսի շրջանում և Մոսկվայում։
1993 թվականից Վասյա Բանդիտը կապ է հաստատել հանցավոր խմբավորումների հետ և համագործակցել նրանց հետ։56-ամյա օրենքով գողի դեմ քրեական գործ է հարուցվել։ Այս պահին կատարվում են խուզարկություններ և քննչական այլ գործողություններ։