Ինչպես են 4 կարմիր բերետավոր գետնին տապալում քաղաքացուն` դիմակ չկրելու համար (տեսանյութ)
Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ կարմիր բերետավորները գետնին են տապալում մի քաղաքացու, ով դիմակ չի կրում։ Ըստ կադրերի, դեպքը տեղի է ունեցել Հյուսիսային պողոտայում։
Տեսանյութում երևում է, որ տղամարդը հանգիստ խոսում է բերետավորներ հետ, սակայն վերջիններս նրա նկատմամբ ուժ են կիրառում ու, բառի ամենաուղիղ իմաստով, տապալում գետնին, կամ, ինչպես սիրում է արտահայտվել երկրի ղեկավարը, փռում են ասֆալտին։