Տեխասում տղամարդն իր գնած մեքենայում գտել է 850 հազար դոլարի կոկաին
Տեխասի բնակիչը, ով գնել էր աուկցիոնով ավտոմոբիլ, մեքենայի մեջ գտել է ավելի քան 35 կիլոգրամ կոկաին, որն արժե 850 հազար դոլար։
Այս մասին տեղեկանում ենք Houston Chronicle-ից։ Տեղի ոստիկանության տվյալներով մայիսի 30-ին Տեխասի ոստիկանապետ Ուեբբը զանգ է ստացել մեքենայի սեփականատիրոջից, ով նշել է, որ մեքենայում թմրադեղ կա։
Այս պահին ոստիկանությունը փորձում է պարզել, թե ո՞ւմ ձեռքով ու ինչպե՞ս է թմրադեղը հայտնվել մեքենայում։