1 օրում 70 փախստական Լիբանանից վերադարձել է Սիրիա
Մոտ 70 փախստական Լիբանանից վերադարձել է Սիրիա վերջին 1 օրում։
Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։ Սիրիայում շարունակվում են բնակավայրերի վերականգնողական աշխատանքները և այդ ֆոնին սիրիացի փախստականները վերադառնում են իրենց հայրենիք։
Ընդգծենք, որ վերջին ամիսներին հազարավոր փախստականներ վերադարձել են Սիրիա։ Այդ ամենին նպաստել է կորոնավիրուսի պանդեմիան։