Արյունալի բախում Մեքսիկայի բանտերից մեկում․ կան զոհեր և վիրավորներ
Ավելի քան 8 բանտարկյալ է մահացել և նույնքանը վիրավորվել Մեքսիկայի Հալիսկո նահանգի բանտում տեղի ունեցած բախման հետևանքով։ Այս մասին տեղեկացնում է Financiero թերթը։
Ստացած վիրավորումներից մահացել է 8 բանտարկյալ։ 8 վիրավորները գտնվում են բժիշկների հսկողության տակ։
Բախումը տեղի է ունեցել բեյսբոլի խաղի ժամանակ։ Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։