ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով 39 միլիոն մարդ գործազուրկ է
ԱՄՆ-ում կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ավելի քան 39 միլիոն մարդ մնացել է առանց աշխատանքի։ Այս մասին տեղեկանում ենք Associated Press-ից։
Միայն այս շաբաթ գործազուրկ է դարձել 2,4 միլիոն մարդ։ Այսպիսով երկրում ընդհանուր առմամբ առանց աշխատանքի է մնացել 38,6 միլիոն մարդ։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասնում է 1 միլիոն 620 հազարի։