Աշխարհում կորոնավիրուսով հիվանդների թիվը 5 միլիոն է
Աշխարհում շարունակում են ավելանալ կորոնավիրուսով հիվանդների թվերը։ Այս պահի դրությամբ աշխարհում վարակակիրների թիվը 5 միլիոն է, որից 1 միլիոն 970 հազարն արդեն ապաքինվել է։
Մահացածների թիվը հասնում է 320 հազարի։
Ընդգծենք, որ վարակակիրների թվով աշխարհում առաջին եռյակը կազմում են ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Իսպանիան։
Հավելենք նաև, որ վարակի առաջին դեպքը գրանցվել է Չինաստանում՝ 2019-ի դեկտեմբերի վերջին։