Եթե մարդուն դանակահարում են՝ պատժի մեջ դանակի գինը մտնո՞ւմ է. Լուսինե Բադալյանը չհասկացավ՝ ինչ կապի ունի դիմակի գինը տուգանքի հետ (տեսանյութ)
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ դեղատներում բժշկական դիմակները կորոնավիրուսի համավարակից առաջ 20-30 դրամ արժեին, իսկ այժմ դրանք 10 անգամ թանկացել են:
Նա նկատեց, որ պետք է վերանայել դիմակի գինը և պատժի չափը դարձնել համարժեք դիմակի գնին։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը չհասկացավ՝ ինչ կապի ունի դիմակի գինը տուգանքի հետ:
«Եթե մարդուն դանակահարում են՝ պատժի մեջ դանակի գինը մտնո՞ւմ է»;