Իսպանիայում շարունակում են նվազել կորոնավիրուսով հիվանդների և մահերի թվերը
Իսպանիայում կորոնավիրուսից վերջին 1 օրում մահացել է 176 մարդ։ Այս մասին տեղեկանում ենք երկրի առողջապահության նախարարության հայտնած տվյալներից։
Երկրում 1 օրում գրանցվել է վարակի ընդամենը 594 նոր դեպք։ Այսպիսով երկրում ընդհանուր առմամբ վարակակիրների թիվը կազմում է 228 հազար։ Ապաքինվել է 140 հազար մարդ։
Ընդգծենք, որ Իտալիայում ևս նվազում են մահերի և վարակակիրների թվերը։