«Եթե Մարուքյանը էդքան տղայա, մենք երկուսով մեր մանդատները դնում ենք». Սասուն Միքայելյան (տեսանյութ)
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին հորդորեց ներողություն խնդրել։
Մինչ այդ, Սասուն Միքայելյանը հիշեց իր մորը, նրա խոսքերը, մի երկու դրվագ հիշեց պատերազմից, որից հետո հայտարարեց, որ Մարուքյանի եղբայրը համացանցում հայհոյել է իր մորը, ինչի համար եղբայրները պետք է ներողություն խնդրեն իրենից և ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանից։
Իր երկար ու բարակ սրտաճմլիկ ելույթի վերջում Միքայելյանը հասավ կուլմինացիային.
«Եթե Մարուքյանը էդքան տղայա, մենք երկուսով մեր մանդատները դնում ենք։ Եթե էդքան տղայիս, թող մանդատը դնի՝ ես էլ կդնեմ»,- ասաց Միքայելյանը։
Մանրամասները՝ տեսանյութում: