Իրանական ռազմական հրթիռը զորավարժությունների ընթացքում հարվածել է նավին․ կան վիրավորներ
Ավելի քան 15 իրանցի զինվորականներ են վիրավորվել ռազմանավի վրա ընկած հրթիռի հետևանքով, որը սխալմամբ հասցվել է հենց իրանցի զինվորականների կողմից։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Դեպքը տեղի է ունեցել զորավարժության ժամանակ։ Տուժածներից 3-ը բժշկական օգնություն են ստացել և դուրս գրվել։
Ընդգծենք, որ ծովային զինավարժությունները տեղի են ունեցել Օմանի ծոցում։