Արիեն Ռոբենը կարող է վերսկսել ֆուտբոլիստի իր կարիերան
Մյունխենի «Բավարիա»-ի նախկին կիսապաշտպան Արիեն Ռոբենը կարող է վերսկսել իր կարիերան։
36-ամյա հոլանդացուն առաջարկ է կատարել բրազիլական «Բոտաֆոգո»-ն։ Այս մասին հաստատել է բրազիլական ակումբի նախագահը։ Հիշեցնենք, որ նախորդ տարվա հուլիսին Ռոբենն ավարտեց իր կարիերան։
Այս պահին դեռևս չի նշվում, թե ի՞նչ պատասխան է տվել բրազիլական ակումբին Ռոբենը։