Դոնալդ Թրամփը բացատրել է իր անքնության պատճառը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ չի կարողանում քնել գիշերները, քանի որ մտածում է կորոնավիրուսի պատճառով մահացած ամերիկացիների մասին։
Այս մասին տեղեկանում ենք ABC-ից։ Թրամփի խոսքերով իր մոտ անքնություն է, քանի որ միշտ մտածում է դրա մասին։ Թրամփն ընդգծել է, որ իրենք ունեն թշնամի և այդ թշնամուն պետք է հաղթել։
Ըստ վերջին տեղեկությունների ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացածների թիվը հասնում է 71 հազարի։