«Ռեալի» հարձակվողը կարող է տեղափոխվել «Միլան»
Իտալական «Միլանը» ցանկանում է գնել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչին։ Այս մասին տեղեկանում ենք Milanac.ru կայքից։
Միլանյան ակումբը Յովիչին դիտարկում է որպես Զլատան Իբրահիմովիչի հավանկան փոխարինող։ Նշվում է, որ Յովիչին Իտալիա տեղափոխվելու հարցում համոզել է միլանյան ակումբի ֆուտբոլիստ Անդե Ռեբիչը, ով Յովիչի հետ մեկտեղ հանդես է եկել «Այնտրախտում»։
Նշվում է, որ առաջիկայում այս տրանսֆերի հարցով կսկսվեն բանակցություններ։