Լիլիթ Հովհաննիսյանին մեկուսացրել են Ծաղկաձորում
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն ի վերջո կարողացել է վերադառնալ Հայաստան։
Երգչուհին այժմ մեկուսացված է Ծաղկաձորում։ Նա նոր լուսանկարներ է հրապարակել և մակագրել. «Ծաղկաձորում եմ... Դեռ չեմ հասել տուն, ասեմ ավելին, 14 օր փակված եմ լինելու սենյակում, բայց մեկ է սիրտս արդեն խաղաղ է ու երջանիկ»։