Խաբարովսկում վթարված ինքնաթիռի հետևանքով զոհերի թիվը հասնում է 4-ի
Խաբարովսկի երկրամասում փոքր մարդատար ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է 4 մարդ։
Այս մասին տեղեկանում ենք TACC-ից։ Ավելի վաղ փրկարարները գտել էին 3 մահացածի մարմին։ Արդեն կա հարուցված քրեական գործ՝ ինքնաթիռի վթարի մասով։ Հիշեցնենք, որ երեկ L-4 ինքնաթիռը վթարի էր ենթարկվել Խաբարովսկից 30 կիլոմետր հեռվորության վրա։
Ըստ նախնական տեղեկությունների ինքնաթիռի վթարի պատճառ կարող էր լինել տեխնիկական անսարքությունը։