Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով հիվանդների թիվը մոտենում է 2 միլիոնի
Ամբողջ աշխարհում ավելանում են կորոնավիրուսով հիվանդների ու մահացածների թվերը։ Այս պահի դրությամբ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով հիվանդների թիվը կազմում է 1 միլիոն 926 հազար, որոնցից մահացել է ավելի քան 120 հազարը։
Ցանկում առաջատար համարվում է ԱՄՆ-ն, որտեղ հիվանդների թիվը կազմում է մոտ 600 հազար։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի վերջին Չինաստանում սկսված վիրուսը կարճ ժամանակում տարածվեց ամբողջ աշխարհում։