Ո՞վ չէր ցանկանա խաղալ Մեսսիի հետ միասին․ Լաուտարո Մարտինեսի գործակալ
Իտալական «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի գործակալ Բետո Յակեն խոսել է արգենտինացու «Բարսելոնա» տեղափոխության մասին։ Նա մասնավորապես նշել է․
«Ո՞վ չէր ցանկանա խաղալ Մեսսիի հետ միասին։ Արգենտինայի հավաքականում խաղալիս Լաուտարոն նշել է, որ իր երիտասարդ տարիքին նա ռեալիզացվում է Մեսսիի հետ խաղին։ Նա երբեմն խոսում է այդ թեմայից։Եթե նրան հարցնեք, ապա Լաուտարոն չի ասի, թե որտեղ է ցանկանում խաղալ,նա չի կորցնում իր գլուխը մեծ ակումբներից, որոնք ցանկանում են գնել իրեն։ Այս պահի դրությամբ ոչ մի պաշտոնական ինֆորմացիա չկա»։
Հիշեցնենք, որ կատալոնական ակումբն իր բոլոր ջանքերը ներդնում է, որպեսզի գնի Մարտինեսին։