Քաղաքացիները մնացել են Զվարթնոց օդանավակայանում (լուսանկարներ, տեսանյութ)
Վաչիկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջոմ լուսանկարներ է հրապարակել և գրել է.
«Քաղաքացիները մնացել են օդանավակայանում...
Երևանից Սոչի և Մոսկվա մեկնող հարյուրավոր քաղաքացիներ այս պահին գտնվում են Զվարթնոց օդանավակայանում: Թռիչքներն անժամկետ հետաձգվել են, իսկ տոմսերի գումարները չեն վերադարձնում քաղաքացիներին: Որպես պատճառաբանություն բերվել է այն, թե ՌԴ-ն հրաժարվում է ընդունել ուղևորներին, և ինքնաթիռները դատարկ են վերադաևձել Ռուստաստան: Քաղաքացիներն անելանելի վիճակում են հայտնվել, ոչ ոք չկա, որպեսզի պատասխանի նրանց հարցերին:
Հետաքրքիր է ինչո՞վ է զբաղված Քաղավիացիան և Կառավարությունը, ինչու՞ նախապես տեղյակ չեն պահել մարդկանց: Հույս ունեմ բարձրաձայնելուցս հետո խնդիրն արագ կկարգավորվի:
Նշեմ, որ ուղևորների մեջ կան մանկահասակ երեխաներ»: