Կորոնավիրուսով հիվանդ Թոմ Հենքսը խոսել է իր առողջական վիճակի մասին
Դերասան Թոմ Հենքսը խոսել է իր ինքնազգացողության մասին՝ կորոնավիորւսով վարակվելուց հետո։ Այս մասին տեղեկանում ենք աստղի թվիթթերյան էջից։ Հենքսն ու իր կինը 10 օր առաջ մեկուսացվել էին Ավստրալիայում։
Հենքսը նշել է, որ իրենք իրենց շատ լավ են զգում։ Նա նաև հավելել է․ «Դուք ոչ մեկին չեք փոխանցում վիրուսը, ոչ ոք այն չի փոխանցում ձեզ: Խելամիտ է թվում»։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի վերջին Չինաստանում սկսված վիրուսը տարածվեց ամբողջ աշխարհում։