Եվրատեսիլի մասնակիցները ելույթ կունենան 2021 թվականին՝ նոր երգերով
«Եվրատեսիլի» կազմակերպիչները որոշում են կայացրել, որ մասնակիցները պետք է նոր երգերով հանդես գան մյուս տարի, հաղորդում է եվրատեսիլի կազմկոմիտեի մամլո ծառայությունը։
«Որոշում է կայացվել, որ «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթի կանոններով այս տարվա երգերն իրավունք չունեն մասնակցելու 2021 թվականի մրցույթին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Յուրաքանչյուր երկիր ինքը կարող է որոշել, թե 2021 թվականին ում է ուղարկելու մրցույթին: Նշենք. որ երգի մրցույթը հետաձգվել է կորոնավիրուսի պատճառով: