Ջեյդոն Սանչոն ճանաչվել է Բունդեսլիգայի փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ
Հայտնի է Բունդեսլիգայի փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստի հաղթողը։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
Հաղթող է ճանաչվել Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն։ Փետրվար ամսին կայացած 5 խաղերի ընթացքում Սանչոն 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ է դարձել։
Ավելի վաղ հայտնել ենք, որ դորտմունդյան ակումբի հարձակվող Էրլինգ Հալանդն էլ ճանաչվել է լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։