Հայտնի են «Բարսելոնայի» ամառային 2 թոփ տրանսֆերները
Կատալոնկան «Բարսելոնան» արդեն հիմա աշխատանքներ է իրականացնում ամառային տրանսֆերների համար։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Ակումբը դիտարկում է թիմ հրավիրել Նեյմարին և Լաուտարո Մարտինեսին։ Տրանսֆերներն իրականացնելու համար թիմը կվաճառի Դեմբելեին և Կոուտինյոին։
Հիշեցնենք, որ դեռ նախորդ ամռանը կատալոնական ակումբը ցանկանում էր գնել Նեյմարին, սակայն տեղափոխությունը չիրականացավ։