Արցախում նախագահի ընտրությունները հետաձգելու հիմքեր չեմ տեսնում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Հայաստանում Արտակարգ դրությունը պայյմանավորված է վերջին մեկ շաբաթում կորոնավիրուսով վարակվածների թվի 5-ապատկմամբ կամ 6-ապատկմամբ, իսկ Արցախում մինչեւ այս պահը ոչ մի վիրուսակիր չի հայտնաբերվել: Այս մասին ԱԺ հատուկ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: