Արգենտինան նույնպես փակեց սահմանները
Արգենտինայի իշխանությունները որոշում են կայացրել կորոնավիրուսի պատճառով փակել երկրի պետական սահմանը:
Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից:
Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը որոշում է կայացրել 15 օրով փակել սահմանը: Որոշումը կարող է չեղարկվել կամ էլ երկարացվել՝ կապված իրավիճակից:
Հիշեցնենք, որ մի շարք երկրներ ևս փակել են իրենց ցամաքային և օդային սահմանները: