Ռոնալդինյոն 5 գոլ է հեղինակել Պարագվայի բանտային ֆուտբոլի առաջնության ժամանակ
Կատալոնական «Բարսելոնայի» և Բրազիլիայի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոն դարձել է Պարագվայի ֆուտբոլի բանտային առաջնության հաղթող։
Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։ Վճռորոշ խաղում իր թիմը 12։2 հաշվով հաղթել է մրցակից թիմին։ Ռոնալդինյոն դարձել է 5 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Գլխավոր մրցանակը 16 կիլոգրամանոց խոզ է եղել։
Հիշեցնենք, որ Ռոնալդինյոն և իր եղբայրն անօրինական անձնագիր ունենալու համար ձերբակալվել էին։