10 օրով կկասեցվի Հայաստան-Վրաստան քաղաքացիների տեղաշարժը. սահմանափակումը չի տարածվի բեռնափոխադրումների վրա. Տիգրան Ավինյան
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը «Ֆեյսբուքում» գրառել է, որ Հայաստանը ու Վրաստանը որոշել են մարտի 14-ի առավոտյան ժամը 08:00-ից սկսած 10 օրով
ժամանակավորապես կասեցնել երկու երկրների միջև քաղաքացիների տեղաշարժը:
Ավինյանի գրառումը՝ ստորև.«Հարգելի՛ հայրենակիցներ, Կողմերի փոխադարձ համաձայնությամբ Հայաստանը ու Վրաստանը որոշել են մարտի 14-ի առավոտյան ժամը 08:00-ից սկսած 10 օրով ժամանակավորապես կասեցնել երկու երկրների միջև քաղաքացիների տեղաշարժը:
Միաժամանակ, երկու երկրները կապահովեն հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած քաղաքացիների անարգել մուտքը իրենց երկիր:
Այս սահմանափակումները տարածվում են տրանսպորտի բոլոր տեսակների վրա:
Սահմանափակումները չեն տարածվում բեռնափոխադրումների վրա:
Հայցում ենք բոլորիդ ներողամտությունը պատճառած անհարմարության համար։
Համոզված եմ՝ առկա է համընդհանուր գիտակցում, որ այս քայլերը ձեռնարկում
ենք բացառապես հանրության անվտանգությունն ապահովելու նպատակով»։