Իսպանիայի առաջնությունը դադարեցվեց 2 շաբաթով
Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվել է կորոնավիրուսի պատճառով։ Այս մասին տեղեկանում ենք La Cadena SER-ից։
Նշվում է նաև, որ 2 շաբաթով դադարեցվել են նաև այլ դիվիզիոնների խաղերը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի վերջին Չինաստանի Ուհան նահանգում հայտնաբերված կորոնավիրուսը կարճ ժամանակում տարածվեց ամբողջ աշխարհում։